Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am

Տղամարդու անպտղություն. փաստեր եւ առասպելներ. news.am

Հանրության շրջանում տղամարդու անպտղությանը վերաբերող բազմաթիվ փաստեր եւ առասպելներ են շրջանառվում, որոնք տարանջատման կարիք ունեն: Ստորեւ ճշմարտությունը երեւակայության արգասիքից բաժանելու փորձ ենք ներկայացնում.

 

Ջերմային ազդեցության վտանգները

 

Ամորձիները ավելի ցածր ջերմություն ունեն, քան օրգանիզմի ներսում գտնվող օրգանները, քանի որ գտնվում են որովայնից դուրս: Բացի այդ, հավելյալ ջերմությունը վտանգավոր է սեռական օրգանների համար, քանի որ կարող է սպերմատոզոիդների ոչնչացման հանգեցնել: Իսկ դրանց վերականգնման համար, որպես կանոն, շուրջ երեք ամիս է պահանջվում: Ուստի պատահական չէ, որ, համաձայն տարածված կարծիքի, ներքնազգեստը, նոութբուքը, սաունան եւ տաք լոգանքը կարող են ամորձիներին հավելյալ ջերմության հաղորդման եւ սպերմատոզոիդների քանակի կրճատման պատճառ դառնալ: Տեսնենք, թե հիշյալ պնդումներից որն է ճիշտ:

 

Ներքնազգեստ. տղամարդիկ հաճախ են երկմտում, թե արդյոք պետք է նեղ վարտիքների փոխարեն առավել թեթեւ նստող ներքնազգեստ կրեն՝ ամորձիները մարմնից հնարավորինս հեռու և հավելյալ ջերմությունից զերծ պահելու համար:

 

«Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դա իրականում այնքան էլ կապ չունի: Այնպես որ, կարող են ըստ ճաշակի ցանկացած տիպի վարտիք կրել», - հավաստիացնում է Քլիվլենդի կլինիկային կից գործող տղամարդու պտղաբերության կենտրոնի տնօրեն, բուժհաստատության ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար դոկտոր Էդմունդ Սաբանեն:

 

Նոութբուք. շարժական համակարգիչներն այնպես են նախագծվել, որ ծնկներին դրած աշխատելու համար հարմար լինեն, ուստի ժամանակի ընթացքում կարող են ամորձիների ջերմության բարձրացման պատճառ դառնալ: Ճիշտ է՝ հատուկ պաշտպանիչ բարձիկներ էլ գոյություն ունեն, որոնք ամորձիները զերծ են պահում ջերմային ազդեցությունից, բայց միայն կարճ ժամանակով: Ուստի դոկտոր Սաբանեն խորհուրդ է տալիս նոութբուքը սեղանին դրած աշխատել:

 

Սաունա եւ տաք լոգանք. նույնիսկ տաք սաունայում ամորձիներն՝ իրենց առանձնահատուկ կառույցի շնորհիվ, ցածր ջերմություն ապահովելու հնարավորություն են ձեռք բերում, սակայն տաք լոգանքի պարագայում ամեն ինչ ավելի խնդրահարույց կարող է դառնալ, քանի որ սեռական օրգաններն ամբողջությամբ ընկղմվում են տաք ջրի մեջ եւ հովացման հնարավորությունից զրկվում:

 

Բջջային սարքավորումներից արտազատված ռադիացիայի վտանգները

 

«Բջջային հեռախոսներն ամորձիներից հնարավորինս հեռու պետք է պահել», - խորհուրդ է տալիս դոկտոր Սաբանեն՝ նշելով, որ նմանատիպ սարքավորումներից արտազատվող ռադիացիայի բացասական ազդեցությունը՝ սպերմատոզոիդների նկատմամբ, մի շարք հետազոտություններով է հաստատվել:

 

Քիմիական ազդեցության վտանգները

 

Ամենից առաջ հարկ է նշել, որ որոշ դեղամիջոցներ բացասական անդրադարձ ունենալ տղամարդու պտղաբերության վրա, ուստի, նախքան նոր դեղահաբ ընդունելը կամ բուժման կուրս անցնելը հարկ է մասնագետի հետ խորհրդակցել: 

 

Ծխախոտ. ապացուցված է, որ ծխելու սովորությունից հրաժարվելուց հետո պտղաբերության շոշափելի բարելավում է նկատվում, քանի որ, ինչպես սերմնահեղուկի հետազոտություններն են ցույց տալիս, սիգարետի ծուխը սպերմատոզիոդների թվի, ակտիվության մակարդակի եւ ինքնաբուխ շարժունակության կորստի կարող է հանգեցնել: Բացի այդ, նիկոտինը կարող է սպերմատոզոիդների մեջ առկա ԴՆԹ-ի աղճատման եւ գենետիկ հումքի վնասման պատճառ դառնալ: Դոկտոր Սաբանեն բոլոր հիվանդներին խորհուրդ է տալիս մեկընմիշտ վերջ տալ ծխելու սովորությանը: Կամ՝ գոնե երեխայի բեղմնավորման ընթացքում:

 

Մարիխուանա. բազմաթիվ հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ մարիխուանան կարող է նշանակալի ազդեցություն ունենալ տղամարդու պտղաբերության վրա: Դրա ներգործությամբ, նախեւառաջ, սպերմատոզոիդների շարժունակությունը եւ տեստոստերոնի մակարդակն է տուժում: Այս պարագայում եւս դոկտոր Սաբանեն խորհուրդ է տալիս գոնե երեխայի բեղմնավորման ընթացքում վնասակար սովորությունից հրաժարվել:

 

Անաբոլիկ ստերոիդներ. որոշ մարդկանց թվում է, թե անաբոլիկ ստերոիդների ազդեցությամբ կարելի է տեստոստերոնի մակարդակի աճի եւ պտղաբերության բարելավման հասնել: Իրականում ճիշտ հակառակը կարող է տեղի ունենալ: Ուստի, նախքան ստերոիդների օգտագործումը, հատկապես, եթե բեղմնավորման փորձեր եք կատարում, հարկավոր է մասնագետի խորհրդատվությանը դիմել:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. colady.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ